ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել իր 60-ամյակի կապակցությամբ շքեղ տոնակատարությունը՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրման պատճառով: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Պարբերականի տեղեկություններով, երեկույթի անցկացման ծրագիրը մշակվել էր ամիսներ շարունակ, իսկ որոշ հյուրեր արդեն պատրաստվում էին ժամանել տոնակատարությանը, երբ Օբաման ուշացումով հայտարարեց, որ չեղարկում է միջոցառումը:
«Դելտա» շտամի տարածման պատճառով անցյալ շաբաթ նախագահը և տիկին Օբաման որոշել են զգալիորեն կրճատել միջոցառումը՝ ընդգրկելով դրանում միայն ընտանիքին և մտերիմ ընկերներին»,- ասել է Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի մամուլի քարտուղար Հաննա Հենքինսը: