ԱՄՆ-ը հավանության է արժանացրել հակատանկային «Ջավելին» համակարգերի մատակարարումը Վրաստան
copy image url

ԱՄՆ-ը հավանության է արժանացրել հակատանկային «Ջավելին» համակարգերի մատակարարումը Վրաստան

Արտաքին 3 տարի առաջ - 16:02 04-08-2021

Վրաստան կմատակարարվի «Ջավելին» ամերիկյան հակատանկային հրթիռային համակարգերի խմբաքանակ՝ 30 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Այս մասին հաղորդում է Պենտագոնի պաշտպանական համագործակցության և անվտանգության հարցերով վարչությունը:

Նշվում է, որ Թբիլիսին Վաշինգտոնից խնդրել է 82 հրթիռներ «Ջավելինի» համար և 46 հրամանատարական կայան:

Ամերիկյան վարչակազմը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին իր կողմից ընդունված որոշման մասին:

Ամենից շատ դիտված