Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով շարունակվում է ապօրինի շինությունների դեմ պայքարը։ Նախորդ ամիսներին ապօրինի շինությունները ապամոնտաժվում էին Աջափնյակ թաղամասում, այժմ հերթը Քանաքեռ–Զեյթուն թաղամասինն է։
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է հերթական տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է բուլդոզերը քանդում ապօրինի կառույցները։
«Մայրաքաղաքի ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժումը շարունակվում է: Տեսանյութը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից է», – գրված է տեսանյութին կից։
Ապամոնտաժվել են ոչ միայն տաղավարներ և քարե կառույցներ, այլև մեքենայի կայանման համար նախատեսված ձողեր։