Մարտակերտի շրջանում շարունակվում են վնասված շենք-շինությունների վերականգնման աշխատանքները․ ԱՀ քաղաքաշինության նախարարություն
copy image url

Մարտակերտի շրջանում շարունակվում են վնասված շենք-շինությունների վերականգնման աշխատանքները․ ԱՀ քաղաքաշինության նախարարություն

Ներքին 3 տարի առաջ - 22:09 20-07-2021

Արցախի Մարտակերտի շրջանում շարունակվում են պատերազմի գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնողական, վերակառուցման, տանիքների վերականգնման շինաշխատանքները։ Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ֆեյսբուքյան էջը։

Մարտակերտի շրջանում 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծությունից գրանցվել է վնասված թվով 500 շինություն, որոնցից թվով 189-ը ընթացքի մեջ է, իսկ թվով 89-ում արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները։

Շրջանում նաև առանձնատներ են վերանորոգվում հին բնակֆոնդից։

Շինարարական աշխատանքներն իրականացնում են ընդհանուր առմամբ՝ թվով 30 կազմակերպություն:

Շինաշխատանքների որակի հսկողությունն իրականացվում է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից:

Ֆոտոշարք