Թուրքամետ զինյալները Հալեպում գնդակոծել են սիրիական բանակի դիրքերը
copy image url

Թուրքամետ զինյալները Հալեպում գնդակոծել են սիրիական բանակի դիրքերը

Արտաքին 3 տարի առաջ - 10:02 03-08-2021

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից արաբական բանակի դիրքերը Հալեպ նահանգում գնդակոծվել են ականանետերից: Այս մասին հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի (CPVS) փոխծովակալ Վադիմ Կուլիտը:

Ըստ ռուս բարձրաստիճան զինվորականի՝ ականանետերի գնդակոծությունն իրականացվել է Հալեպի նահանգի Ավշարիա գյուղի շրջանում: Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքից արձակված կրակի հետևանքով վիրավորվել է սիրիացի մեկ զինվոր:

Փոխծովակալ Կուլիտը նաև նշել է, որ Իդլիբի դեէսկալացիոն գոտու տարածքում գործող արմատական ​​խմբերից մեկին պատկանող հետախուզական անօդաչու թռչող սարքն ընկել է նույն Հալեպի նահանգի Բույիբիա գյուղի տարածքում: ԱԹՍ-ն, ըստ Ռուսաստանի ներկայացուցչի, իրականացրել է հետախուզական գործառույթներ: