Լիբանանում բախումներ են «Հըզբոլլահի» կողմնակիցների և հակառակորդների միջև
copy image url

Լիբանանում բախումներ են «Հըզբոլլահի» կողմնակիցների և հակառակորդների միջև

Արտաքին 3 տարի առաջ - 14:16 02-08-2021

Լիբանանում զինված բախումներ են տեղի ունեցել «Հըզբոլլահի» կողմնակիցների և հակառակորդների միջև. Զոհվել է հինգ մարդ, ևս տասը վիրավորվել են: Այդ մասին «Xinhua» գործակալությունը հայտնել է երկուշաբթի՝ օգոստոսի 2 -ին:

Բախումը սկսվել է Բեյրութի հարավային մասում՝ «Հըզբոլլահի» կողմնակիցներից մեկի հուղարկավորության ժամանակ:

«Լիբանանի իշխանություններն աշխատում են լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ այն տարածաշրջանում, որտեղ տեղակայված են զինվորականները», - գրում է գործակալությունը:

Իր հերթին, Կարմիր խաչը կոչ է արել դադարեցնել կրակը, որպեսզի վիրավորները կարողանան բուժօգնություն ստանալ: