Olympics Gymnastics - Belgium's Derwael takes gold in uneven bars https://t.co/AvW78f5kxh pic.twitter.com/v6pZkxt8fl
— Reuters (@Reuters) August 1, 2021
Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, բելառուս աթլետ Քրիստինա Տիմանովսկայային Բելառուսի իշխանությունները փորձում են բռնի ուժով Տոկիոյից Մինսկ տանել։ Այս մասին մարզիկը պատմել է Reuters-ին։ Մարզուհու խոսքով՝ նա չի պատրաստվում Մինսկ վերադառնալ և քաղաքական ապաստարան է խնդրելու Եվրոպայում։
Ավելի վաղ 24-ամյա մարզուհին քննադատել էր Բելառուսի հավաքականի ղեկավարության որոշումները: Նրան տեղափոխել են Տոկիոյի օդանավակայան:
«Օգնություն եմ խնդրում Միջազգային օլիմպիական կոմիտեից, ինձ վրա ճնշում է գործադրվում: Ինձ ցանկանում են հեռացնել երկրից՝ իմ կամքին հակառակ: Այդ պատճառով ՄՕԿ-ին խնդրում եմ միջամտել»,- տեսաուղերձում ասել է Կրիստինա Տիմանովսկայան:
Տոկիո-2020-ում Տիմանովսկայան պետք է հանդես գա 200 մետր վազքում: