Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԶԵՀ-ի առաքելության անդամներին
copy image url

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԶԵՀ-ի առաքելության անդամներին

Ներքին 3 տարի առաջ - 19:08 30-07-2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) առաքելության անդամներին՝ Հիմնադրամի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհի շրջանակներում մեկնարկած ծրագրերը: