ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
copy image url

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Ներքին 2 տարի առաջ - 16:37 17-10-2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում առաքելության անդամները ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։

Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6-ի պրահյան հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները։

ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության կառուցմանը և սահմանային անվտանգության ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։

Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ նախարար Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։

Ամենից շատ դիտված