Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Պետական սահմանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն արգելվում է սահմանային շերտում գտնվող ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցներն առանց համապատասխան թույլտվության արգելել տեսալուսանկարահանող սարքերով նկարահանել:
Սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կանոնները խախտելն առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ):
Արգելքը վերաբերում է նաև անօդաչու թռչող սարքերով նկարահանումներին: