Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
copy image url

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Ներքին 3 տարի առաջ - 08:54 30-07-2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Միասնիկյան պողոտա, Գոգոլի փողոց, Կ.Ուլնեցու 50-60 համարներ՝ իրենց կոտորակներով, Վարշավյան 80-92 համարներ՝ իրենց կոտորակներով, Ռուբինյանց 1, 2 համարներ՝ իրենց կոտորակներով, Ռուբինյանց-Կ.Ուլնեցի մայրուղի, Դրոյի 4 համար:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ամենից շատ դիտված