Պեսկովը մեկնաբանել է եռակողմ հայտարարության հրապարակումը
copy image url

Պեսկովը մեկնաբանել է եռակողմ հայտարարության հրապարակումը

Արտաքին 3 տարի առաջ - 14:57 21-05-2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի կողմից քննարկվող՝ սահմանների գծանշման վերաբերյալ աշխատանքային փաստաթուղթը։

Ria.ru-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով օրերս սոցիալական ցանցերում հայտնված տեքստին, Դմիտրի Պեսկովը կոչ է արել զուսպ վերաբերվել նման «խենթ հրապարակումներին»։

«Ընդհանուր առմամբ, սա նուրբ նյութ է, լրջագույն ջանքեր են ներդրվում իրավիճակի կարգավորման համար, պետք է զուսպ լինել նման հրապարակումների դեպքում»,- ասել է նա։