Կոտայքի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով մի կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` երեկ՝ հուլիսի 28-ին, Ժամը 22:40-ի սահմանում, «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում, «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, որն անցել է չթույլատրվող հատվածով։
Կինը տեղում մահացել է, իսկ նրա մարմինը մի քանի մասի է բաժանվել: