Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել
copy image url

Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել

Ներքին 3 տարի առաջ - 10:35 27-07-2021

Արցախի Հանրապետությունում հուլիսի 26-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10.177 քաղաքացու հետազոտություն, որից 955-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2.938 դեպք: Կատարվել է 28.129 թեստավորում:

Ամենից շատ դիտված