Հուլիսի 3-ին Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել
copy image url

Հուլիսի 3-ին Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել

Ներքին 3 տարի առաջ - 17:29 04-07-2021

Արցախում հուլիսի 3-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ Արցախում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9106 քաղաքացու հետազոտություն, որից 925-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

«Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2907 դեպք: Կատարվել է 27058 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկե բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված