Արթուր Դավթյանի ելույթով հիացած եմ ու հպարտ. Արմեն Սարգսյան
copy image url

Արթուր Դավթյանի ելույթով հիացած եմ ու հպարտ. Արմեն Սարգսյան

Ներքին 3 տարի առաջ - 23:59 24-07-2021

Ափսոսում եմ, որ ժամանակ չեմ գտնում սպորտով զբաղվելու՝ Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը Ճապոնիայի մայրաքաղաքում հետևում էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանի ելույթներին որակավորման փուլում:

«Արթուր Դավթյանի ելույթով հիացած եմ ու հպարտ. երկրորդ թռիչքը ֆանտաստիկ էր, շատ տպավորված եմ: Հուսով եմ՝ Արթուրը հայրենիք կվերադառնա մեդալով»,- նշել է նախագահը:

«Իհարկե միշտ հպարտ ես, երբ հայկական եռագույնը ինչ-որ տեղ տեսնում ես: Երբ Օլիմպիական խաղերի բացմանը մեր մարզիկները մտան մարզադաշտ, ուրիշ ցանկություն չունեի՝ բացի ոտքի կանգնելուց և մյուսների հետ «Հայաստան» վանկարկելուց»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ սպորտը լավագույն ձևերից մեկն է՝ աշխարհին ներկայանալու և աշխարհի հետ ծանոթանալու:

«Օլիմպիական խաղերին մասնակցելն ինքնին արդեն հսկայական հաջողություն է։ Պատկերացրեք՝ գործ ունենք երիտասարդ մարդկանց հետ, որոնք իրենց կյանքը ներդնում են նպատակին հասնելու համար»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի