Չինաստանում պահեստի հրդեհը 14 մարդու կյանք է խլել
copy image url

Չինաստանում պահեստի հրդեհը 14 մարդու կյանք է խլել

Արտաքին 3 տարի առաջ - 20:26 24-07-2021

Չինաստանի հյուսիսարեւելյան Ցզիլին նահանգի Չանչուն քաղաքում հրդեհի արդյունքում զոհվել է 14, վիրավորվել՝ 12 մարդ։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը՝ հուլիսի 24-ին, Ցզինյուե բարձր տեխնոլոգիական արդյունաբերական զարգացման գոտում գտնվող լոգիստիկ պահեստում:

Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: Միջադեպի պատճառները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտարարել է հրդեհային վտանգի ամենաբարձր մակարդակ։

Դրանից առաջ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում մոլեգնում են լայնածավալ անտառային հրդեհներ: Հրդեհները պատել են միանգամից մի քանի նահանգներ՝ Օրեգոն, Կալիֆոռնիա, Այդահո և Ալյասկա: Մարդիկ զգուշացվել են հնարավոր տարհանման մասին:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում