ԱՄՆ-ի դեմ Չինաստանի պատժամիջոցները չեն կանգնեցնի Վաշինգտոնին. Պսակի
copy image url

ԱՄՆ-ի դեմ Չինաստանի պատժամիջոցները չեն կանգնեցնի Վաշինգտոնին. Պսակի

Արտաքին 3 տարի առաջ - 10:28 24-07-2021

Վաշինգտոնը շարունակելու է Չինաստանի դեմ պատժամիջոցների իր քաղաքականությունը: Պեկինի կողմից սահմանված սահմանափակումները չեն կանգնեցնի ԱՄՆ վարչակազմին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ ՉԺՀ-ն պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ յոթ քաղաքացիների նկատմամբ: Ցուցակում ընդգրկված են քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ և հետազոտողներ:

Ըստ Պսակիի՝ ներդրված սահմանափակումները միայն ցույց են տալիս, որ Պեկինը պատրաստ է պատժել անհատներին՝ «քաղաքական ազդանշան ուղարկելու» համար: Նա կարծում է, որ այս գործողությունները «կվատթարացնեն ներդրումային մթնոլորտը» ՉԺՀ-ում:

Միաժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ սահմանված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդի պետքարտուղարի առաջին տեղակալի Չինաստան նախատեսվող այցի վրա: Վենդի Շերմանը հուլիսի 25-ին մեկնելու է Չինաստան՝ հանդիպելու չինացի պաշտոնյաների հետ, բանակցություններ են նախատեսված նաև արտգործնախարար Վան Յիի հետ: