ԵՄ-ն կարող է սահմանափակել կանխիկ վճարումները և արգելել անանուն ծպտյալ դրամապանակները
copy image url

ԵՄ-ն կարող է սահմանափակել կանխիկ վճարումները և արգելել անանուն ծպտյալ դրամապանակները

Արտաքին 3 տարի առաջ - 22:57 20-07-2021

Եվրահանձնաժողովն իր կայքում հրապարակել է հայտարարություն փողերի լվացման դեմ պայքարի առաջարկվող միջոցառումների վերաբերյալ:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել կանխիկ վճարումների սահմանափակումներ և չընդունել 10 հազար եվրոյից ավելի գումարներ: Սահմանափակումներ սահմանված են ԵՄ գրեթե բոլոր պետություններում, բայց գումարները տարբեր են: Եվրահանձնաժողովն առաջարկել է սահմանը նույնը դարձնել, քանի որ փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը լուրջ վտանգ են ներկայացնում ԵՄ տնտեսության և ֆինանսական համակարգի համար:

Բացի այդ, առաջարկվում է ԵՄ տարածքում անանուն էլեկտրոնային դրամապանակների օգտագործման արգելք մտցնել՝ ծպտյալ արժույթների հետ գործարքների համար:

Ամենից շատ դիտված