Չինաստանը վերացրել է տուգանքները երեք երեխաների ծննդյան համար
copy image url

Չինաստանը վերացրել է տուգանքները երեք երեխաների ծննդյան համար

Արտաքին 3 տարի առաջ - 16:34 20-07-2021

Չինաստանի իշխանությունները վերացրել են տուգանքներն ու այլ պատժամիջոցները երեք երեխա ունեցող ընտանիքների համար: Համապատասխան որոշումը կայացրել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհուրդը:

Մինչև 2013 թվականը Չինաստանում գործում էր «մեկ ընտանիք, մեկ երեխա» ծրագիր, որը կոչված էր երկրի բնակչության թվաքանակը 1,4-1,5 միլիարդի սահմաններում պահելուն: Այնուամենայնիվ, այդ քաղաքականությունը հանգեցրեց բնակչության «ծերացման» և գենդերային անհավասարակշռության: Այնուհետև թույլ տվեցին երկրորդ երեխա ունենալ նախ այն ընտանիքներին, որտեղ ծնողներից առնվազն մեկը ընտանիքի միակ երեխան էր, իսկ հետո նաև՝ մյուսներին:

Որոշ փորձագետներ ենթադրում են, որ տեսանելի ապագայում սահմանափակումները ամբողջությամբ կվերացվեն՝ սկսած երկրի ամենաբարգավաճ շրջաններից: Մինչև 2025 թվականը ծրագրվում է ստեղծել սոցիալական քաղաքականության համակարգ՝ ծնելիությունը խթանելու համար:

Ամենից շատ դիտված