Պուտինը և Ալիևը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը
copy image url

Պուտինը և Ալիևը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը

Արտաքին 3 տարի առաջ - 22:30 19-07-2021

Երեքշաբթի՝ հուլիսի 20-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ կվարի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, որը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում:

«Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման, ռազմավարական գործընկերության առանցքային խնդիրները` շեշտը դնելով առևտրի, ներդրումների և հումանիտար համագործակցության վրա», - հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ:

«Հիմնական ուշադրությունը կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ․ հունվարի 11-ին կնքված համաձայնագրերի իրականացման գործնական ասպեկտներին՝ ներառյալ ապաբլոկավորման և տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացման հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված