Վայքում իրար են բախվել «Մերսեդեսն» ու «Կիան». 13-ամյա տղան ու 61-ամյա վարորդը հոսպիտալացվել են
copy image url

Վայքում իրար են բախվել «Մերսեդեսն» ու «Կիան». 13-ամյա տղան ու 61-ամյա վարորդը հոսպիտալացվել են

Ներքին 3 տարի առաջ - 15:54 19-07-2021

Հուլիսի 18-ին, ժամը 13.42-ին , հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 13-ամյա տղա և 61-ամյա քաղաքացի:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 13.30-ի սահմաններում Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու և Արշավիր Մելիքյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» ուղևորը և «Մերսեդես Բենցի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Ամենից շատ դիտված