ԱՄՆ անօդաչու սարքը Սիրիայում  սննդով բարձված բեռնատար է ոչնչացրել
copy image url

ԱՄՆ անօդաչու սարքը Սիրիայում սննդով բարձված բեռնատար է ոչնչացրել

Արտաքին 3 տարի առաջ - 21:50 18-07-2021

Ամերիկյան անօդաչու թռչող սարքը Սիրիայի հարավարևելյան Դեյր էզ Զոր նահանգում՝ Իրաքի հետ սահմանի մոտակայքում, կրակել է սննդի բեռնատարի ուղղությամբ: Այդ մասին գրում է սիրիական SANA գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Ալ Բուքեմալ քաղաքում: Հրետակոծության արդյունքում մեքենան ոչնչացվել է, սակայն ոչ ոք չի տուժել:

Սիրիական գործակալությունն ընդգծում է, որ ԱՄՆ զինված ուժերն ապօրինի են վերահսկում Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող տարածքները, մասնավորապես Դեյր-էզ--Զոր նահանգը, Ալ-Հասեկեն և Ռաքքան, որտեղ տեղակայված են նավթի և գազի խոշոր հանքավայրեր:

Դամասկոսն ամերիկյան զինված ուժերի ներկայությունն իր տարածքում արդեն օկուպացիա է անվանել և ծովահենություն՝ արժեքավոր հանքային ռեսուրսների բացահայտ գողություն կատարելու նպատակով:

Ամենից շատ դիտված