Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 143-ի
copy image url

Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 143-ի

Արտաքին 3 տարի առաջ - 11:08 18-07-2021

Առնվազն 143 մարդ, այդ թվում՝ չորս հրշեջ, ջրհեղեղի պատճառով զոհվել են Գերմանիայում։ Այս մասին հայտնում է BBC News-ը:

Ուրբաթ՝ հուլիսի 16-ին, եղանակային պայմանները խանգարում էին փրկարարներին, բայց շաբաթ օրը իշխանությունները հայտնել են, որ անհայտ կորածների թիվը նվազում է: Աղետից առավելապես տուժել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա, Ռեյնլանդ-Պֆալցինա և Սաարլանդ նահանգները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայում ջրհեղեղի արդյունքում զոհվել է 133 մարդ: Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղը սկսվել է շաբաթվա կեսին՝ հորդառատ և երկարատև անձրևների պատճառով: Աղետից տուժել են նաև Ֆրանսիայի, Բելգիայի և Նիդեռլանդների մի շարք շրջաններ:

Ամենից շատ դիտված