Մոսկվա-Լիսաբոն թռիչքը չեղարկվել է՝ օդանավակայանում կազմակերպված գործադուլի պատճառով
copy image url

Մոսկվա-Լիսաբոն թռիչքը չեղարկվել է՝ օդանավակայանում կազմակերպված գործադուլի պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 10:39 18-07-2021

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը որոշում է կայացրել չեղարկել Մոսկվայից Լիսաբոն թռչող ինքնաթիռի թռիչքը՝ ժամանումի օդանավակայանում գործադուլների պատճառով: Այս մասին հայտնում է REN հեռուստաալիքը՝ հղում անելով թռիչքուղու ուղևորներին:

Reuters-ը ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 17-ին Լիսաբոնի օդանավակայանում չեղյալ է հայտարարվել շուրջ 200 թռիչք` ընկերության աշխատակիցների երկօրյա գործադուլի մեկնարկի պատճառով: Ամենայն հավանականությամբ մինչ հուլիսի 18-ի երեկոյան՝ ակցիայի ավարտը, էլ ավելի շատ թռիչքներ կչեղարկվեն :

Ցամաքային ծառայության աշխատակիցները պահանջում են օդանավակայանի բոլոր աշխատակիցներին վճարել աշխատավարձի պարտքերը, ինչպես նաև արձակուրդային վճարները: Նախնական տվյալների համաձայն՝ պարտքերը գոյացել են այն բանի շնորհիվ, որ օդանավակայանը լուրջ ֆինանսական դժվարություններ է ունենում կորոնավիրուսային համաճարակի ֆոնին:

Ամենից շատ դիտված