Գերմանիայի խոշորագույն օդանավակայանում ակտիվիստներն իրենց սոսնձել են թռիչքուղու վրա. չեղարկվել է մոտ 140 չվերթ
copy image url

Գերմանիայի խոշորագույն օդանավակայանում ակտիվիստներն իրենց սոսնձել են թռիչքուղու վրա. չեղարկվել է մոտ 140 չվերթ

Արտաքին 8 ամիս առաջ - 13:55 25-07-2024
Գերմանիայի ամենամեծ և ծանրաբեռնված օդանավակայանը, որը գտնվում է Մայնի Ֆրանկֆուրտում, ստիպված է եղել չեղարկել մոտ 140 չվերթ: Պատճառը կլիմայական ակտիվիստների բողոքի ակցիան էր:

«Վերջին սերունդ» շարժման ակտիվիստները ներխուժել են օդանավակայանի տարածք, ապա իրենց սոսնձել թռիչքուղու վրա: Նրանք կրել են «Նավթը սպանում է» գրությամբ պաստառներ, հայտնում է apnews.com-ը:

Որոշ ժամանակ անց օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է:

Ամենից շատ դիտված