Չինաստանը հավանություն է տվել Sinopharm պատվաստանյութի արտակարգ կիրառմանը 3 տարեկանից բարձր երեխաների համար
copy image url

Չինաստանը հավանություն է տվել Sinopharm պատվաստանյութի արտակարգ կիրառմանը 3 տարեկանից բարձր երեխաների համար

Արտաքին 3 տարի առաջ - 17:09 17-07-2021

Չինաստանը հավանություն է տվել Sinopharm պատվաստանյութի արտակարգ կիրառմանը 3 տարեկանից բարձր երեխաների համար, ասվում է ընկերության կայքում:

Sinopharm-ից առաջին չինական պատվաստանյութը հավանության է արժանացել մայիսի 7-ին: Այս առաջին չինական դեղամիջոցը, որը ԱՀԿ-ի կողմից դասվում է որպես անվտանգ և արդյունավետ, թույլ է տրվում 45 երկրներում մեծահասակների պատվաստման համար:

ԱՀԿ հաշվետվության մեջ ասվում է, որ III փուլի կլինիկական փորձարկումներում պատվաստանյութի արդյունավետությունը մի շարք երկրներում կազմել է 78,1%՝ երկու չափաբաժիններից հետո: Հոսպիտալացման կանխարգելման արդյունավետությունը ցույց է տվել 78,7% նիշ:

Դեղամիջոցն ապացուցել է իր արդյունավետությունը 18-59 տարեկանների տարիքային խմբում, ինչի շնորհիվ էլ այն հավանության է արժանացել ԱՀԿ-ի կողմից:

Ամենից շատ դիտված