Անցյալ հանգստյան օրերին Լաս Վեգասի ռեստորանում վաճառվել է աշխարհի ամենաթանկ սթեյքը, հաղորդում է Daily Mail- ը:
Պարբերականի համաձայն, Resorts World Las Vegas-ի Wally's ռեստորանում վաճառվել է Բրուկլինի Fleishers Craft Butchery- ի ռիբայը (ribeye) ՝ աշխարհում ամենահայտնի սթեյքը:
20 000 դոլար արժողությամբ մսային այս ուտեստը կշռել է մոտ 1,7 կգ և նախատեսված է եղել մի քանի բարձրաստիճան VIP հյուրերի ՝ ներառյալ Wally's- ի սեփականատեր և նախագահ Քրիստիան Նավարոյի համար: