Փարիզում շքերթի ժամանակ զինվորականը առաջարկություն է արել ընկերուհուն
copy image url

Փարիզում շքերթի ժամանակ զինվորականը առաջարկություն է արել ընկերուհուն

Արտաքին 3 տարի առաջ - 16:05 14-07-2021

Փարիզի Ելիսեյան դաշտերում անցկացվել է ռազմական շքերթ՝ ի պատիվ Բաստիլի գրավման: Անցյալ տարի ամենամյա միջոցառումը չեղյալ էր հայտարարվել կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն իշխանությունները որոշել են այն անցկացնել այս տարի: Մեկնարկից անմիջապես առաջ զինծառայողներից մեկը ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն:

Ռոմանտիկ տեսարանի տեսանյութը հայտնվել է ֆրանսիական ցամաքային զորքերիի Twitter-ում: Ecole Militaire des aspirants de Coëtquidan ռազմական դպրոցի համազգեստով մի երիտասարդ ծնկի է իջել ու ինչ-որ բան ասել նրան: Հետո նա մատանի է դրել ընկերուհու մատին, ինչով առաջացրել է ականատեսների բուռն հրճվանքը: Սիրահարները համբուրվել են շրջապատողների ծափահարությունների ու բացականչությունների ներքո:

Ամենից շատ դիտված