«Թալիբան»-ը իր վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի գավառների մեկ երրորդից ավելին. ՌԴ ԱԳՆ
copy image url

«Թալիբան»-ը իր վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի գավառների մեկ երրորդից ավելին. ՌԴ ԱԳՆ

Արտաքին 3 տարի առաջ - 14:37 14-07-2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները վերահսկողության տակ են վերցրել ավելի քան մեկ երրորդը և, հավանաբար, Աֆղանստանի գավառների մինչև կեսը: Քաբուլովը հստակեցրել է, որ այդ գավառները ավելի քան 400-ն են:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ շատ դեպքերում գավառներն անցել են թալիբներին առանց մարտերի, քանի որ կառավարական զորքերը «պարզապես լքում էին իրենց կայազորները և փախչում, եթե իրերն իրենց անուններով կոչենք»:

Միաժամանակ, Քաբուլովի խոսքով, «Թալիբան»-ը չի գրավել Աֆղանստանի գավառների 34 կենտրոններից որևէ մեկը:

Ամենից շատ դիտված