«Թալիբան»-ը դեմ է Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությանը
copy image url

«Թալիբան»-ը դեմ է Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությանը

Արտաքին 3 տարի առաջ - 14:54 13-07-2021

Աֆղանական ԶԼՄ-ներում հայտնվել է «Թալիբան» շարժման հայտարարությունը, որում քննադատվում է Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությունը:

«Միացյալ Նահանգների խնդրանքով և որոշմամբ մեր երկրի դեմ ագրեսիան շարունակելու մասին Թուրքիայի կառավարիչների հայտարարությունը մեր մեջ առաջացնում է ատելություն և թշնամանք»,- ասված է հայտարարության մեջ: Թալիբները հայտարարում են նաև, որ «Աֆղանստանում օտարերկրյա ուժերի ներկայությունը, անկախ երկրի անվանումից, ագրեսիա է»:

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ Աֆղանստանից բոլոր օտարերկրյա զորքերի դուրսբերման որոշումը «ընդունվել է ՄԱԿ-ի կողմից վավերացված և աշխարհի կողմից ճանաչված Դոհայի համաձայնագրի հիման վրա»:

Ամենից շատ դիտված