ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ռազմական առաքելությունն Աֆղանստանում ավարտվելու է: օգոստոսի 31-ին: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երբ ես ապրիլին հայտարարեցի մեր զորքերի դուրսբերման մասին, ես ասացի, որ մենք դուրս կբերենք զորքերը մինչև սեպտեմբեր: Եվ մենք այդ նպատակի իրագործման ճանապարհին ենք»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգներն Աֆղանստանից դուրս է բերել իր ռազմական զորակազմի ավելի քան 90%-ը: