Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 138 նոր դեպք
copy image url

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 138 նոր դեպք

Ներքին 3 տարի առաջ - 11:20 13-07-2021

Հայաստանում հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 138 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226597 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1242361 վերջին մեկ օրում` 4150 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3128 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 55-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 217810 անձ` վերջին մեկ օրում 79 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4549 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1110 է:

Ամենից շատ դիտված