Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է «Պիրվելի» հեռուստաընկերության մահացած օպերատոր Լեքսո Լաշկարավայի ընտանիքին: Այդ մասին հայտնում է «Sputnik Georgia» - ն:
«Սա մեծ ողբերգություն է ամբողջ երկրի և ինձ համար որպես նախագահ։: Ամեն ինչ անպայման պետք է հետաքննվի, իսկ հանցագործները պետք է պատժվեն», - ասել է Զուրաբիշվիլին:
«Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավան ծեծի էր ենթարկվել Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ ցույցի ժամանակ: Տղամարդուն գտել են մահացած իր բնակարանում: Լաշկարավայի դինը հայտնաբերել է նրա մայրը:
Հուլիսի 5-ի առավոտյան ԼԳԲՏ համայնքի հակառակորդները մտել են Tbilisi Pride-ի գրասենյակ և պատռել ծիածանագույն դրոշները: Քաղաքի կենտրոնում
Ագրեսիվ խմբերը շրջել են նաև քաղաքի կենտրոնով և փնտրել ծիածանագույն խորհրդանիշներով մարդկանց: Հարձակման են ենթարկվել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Ավելի ուշ, ԼԳԲՏ հակառակորդների հավաքներից հետո, ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել: