Ֆրանսիան Ազգային գրադարանի համար ձեռք է բերել Մարկիզ դե Սադի «Սոդոմի 120 օրը» վեպի բնօրինակը 4,55 միլիոն եվրոյով, հայտնում է հանրապետության մշակույթի նախարարությունը:
«Սա ազգային հավաքածուի բացառիկ հարստացում է, վերջին տարիների ամենակարևորներից մեկը», - ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:
2017 թվականին «Սոդոմի 120 օրը» ձեռագրին հրաժարվել էին արտահանման վկայական տալ՝ այն «ազգային գանձ» հռչակելով: Մարկիզ դե Սադի գլխավոր աշխատությունը երկրից դուրս հանելու արգելքը կապված էր ֆրանսիական գրականության պատմության համար դրա կարևորության հետ:
Բացի Մարկիզ դե Սադի հիմնական աշխատությունից, Ֆրանսիան ձեռք է բերել ձեռագրեր՝ Անդրե Բրետոնի ինքնագրերով, այդ թվում ՝ երկու «Սյուրռեալիզմի մանիֆեստ: