Զախարովան անդրադարձել է Լավրովի և թալիբների հրապարակված լուսանկարին
copy image url

Զախարովան անդրադարձել է Լավրովի և թալիբների հրապարակված լուսանկարին

Արտաքին 3 տարի առաջ - 20:51 10-07-2021

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը չի հանդիպել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին նա հայտարարել է իր Telegram ալիքում:

«Դեռ որքա՞ն կարող են մեր «լիբերալ» և անանուն մարդիկ ստել, որ «Լավրովը Մոսկվայում բանակցություններ է վարում թալիբների հետ»: Ինչո՞ւ ոչ հաքերների հետ: Ինչո՞ւ ոչ Մարսի վրա: Ավելի արդյունավետ կլինի, չէ՞», - գրել է նա:

Նրա խոսքով՝ լուսանկարը, որում պատկերված են Լավրովն ու «Թալիբան» շարժման ներկայացուցիչները, արվել է դեռ 2019 թվականին Ռուսաստանի և Աֆղանստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման հարյուրամյակին նվիրված հանդիսավոր հանդիպմանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվա է ժամանել «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության քաղաքական գրասենյակի պատվիրակությունը: Պատվիրակությունը բաղկացած է չորս հոգուց, որոնց գլխավորում է շեյխ Շահաբուդդին Դելավերը:

Ավելի վաղ Gazeta.Ru-ի հետ զրույցում սենատոր Վլադիմիր Զաբարովը խոստովանել է, որ Մոսկվան հետագայում կարող է բարելավել հարաբերությունները թալիբների հետ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է փոխգործակցել Աֆղանստանում ցանկացած օրինական կառավարության, այդ թվում՝ «Թալիբանի» հետ:

Ամենից շատ դիտված