Թալիբները վերահսկողություն են սահմանել տաջիկա-աֆղանական սահմանի երկու երրորդի նկատմամբ. ՌԴ ԱԳՆ
copy image url

Թալիբները վերահսկողություն են սահմանել տաջիկա-աֆղանական սահմանի երկու երրորդի նկատմամբ. ՌԴ ԱԳՆ

Արտաքին 3 տարի առաջ - 16:22 09-07-2021

Աֆղանական «Թալիբան» արմատական ​​շարժման գրոհայինները վերահսկում են Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանների երկու երրորդը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թալիբների շարժումը կարճ ժամանակում գրավել է սահմանամերձ գավառների մեծ մասը և ներկայումս վերահսկում է Տաջիկստանի հետ սահմանի մոտ երկու երրորդը»,- ասել է նա:

Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը մտահոգված է աֆղանա-տաջիկական սահմանին աճող լարվածությամբ: