Ավանեսյանը չի բացառում, որ որոշ խմբերի համար պատվաստումը պարտադիր դառնա
copy image url

Ավանեսյանը չի բացառում, որ որոշ խմբերի համար պատվաստումը պարտադիր դառնա

Ներքին 3 տարի առաջ - 15:58 09-07-2021

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է երկրում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի ռեժիմը ևս վեց ամիսով երկարացնելու նախագիծ։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Նախագիծն արդեն կառավարությունում է, և կարծում եմ, որ արդեն այսօր համապատասխան որոշում կկայացվի», - ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ դա պետք է, որպեսզի գերատեսչությունն ունենա գործիքակազմ որոշակի սահմանափակումներ մտցնելու կամ վերացնելու համար, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Նա հավելել է, որ անգամ Հայաստան ժամանելիս թեստավորում անցնելու պահանջը գործում է կարանտինային ռեժիմի շրջանակներում:

Նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ այժմ համաճարակաբանական իրավիճակը վերահսկելի է, սակայն գերատեսչությունը մշակում է նոր սահմանափակումների և որոշ խմբերի համար պարտադիր պատվաստումների սահմանման հնարավորությունը, քանի որ կրթական գործընթացի մեկնարկով վարակի հայտնաբերված դեպքերի թիվը կարող է կտրուկ աճել:

«Նախագիծը մշակման փուլում է և շուտով կներկայացվի հանրությանը։ Որոշ դեպքերում, եթե քաղաքացին հրաժարվում է պատվաստվել, ապա պետք է կորոնավիրուսի վերաբերյալ բացասական թեստ ներկայացնի», - նշել է նա։

Ամենից շատ դիտված