ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը չի բացառում, որ երաշխավորագիր կներկայացնի երեկ դատարանի որոշմամբ կալանավորման ենթարկված ու դատարանի դահլիճից «Շենգավիթ» ԲԿ տեղափոխված պրոֆեսոր Արմեն Չարչյանի համար։
Այս մասին Ավանեսյանը հայտնեց այսօր ՀՀ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այդ հարցը բաց է, կապրենք, կտեսնենք,– ասաց նա։– Մեր կողմից հստակ կերպով նրան անհրաժեշտ ամբողջ բժշկական օգնությունը ցույց է տրվում։ Ես հուսով եմ, որ նա շատ արագ կապաքինվի, և ամեն ինչ լավ կլինի»։