A new, powerful and beautiful paroxysmal episode at #Etna's Southeast Crater, early on 2 July 2021 pic.twitter.com/bM7xnuTV6W
— Boris Behncke (@etnaboris) July 2, 2021
Stupendo! #Etna #volcano #Sicily pic.twitter.com/doVGMOiTU1
— Farinata degli Uberti (@0rtofrutta) July 4, 2021
Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը՝ Իտալիայի Սիցիլիա կղզու Էտնան, մի քանի օր անընդմեջ ցուցադրում է իր հզորությունը: Վերջին ժայթքման ժամանակ նա մոտ հինգ կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել երկինք։ Այս մասին հայտնում է NBC News-ը:
Դեպքը ստիպել է մի պահ դադարեցնել մոտակա Կատանիա օդանավակայանի աշխատանքները:
Ըստ Volcano Discovery կայքի՝ Էտնայիի վերջին ուժեղ գործունեությունը նկատվել է հուլիսի 6-7-ի գիշերը: Ուժեղ պայթյունների փուլից հետո, մինչև երեքշաբթի կեսգիշեր, հրաբուխը աստիճանաբար վերածվել է մի քանի հարյուր մետր բարձրությամբ լավայի աղբյուր:
Այս պահին այն հանդարտվել է, բայց ուրբաթ՝ հուլիսի 9-ին, կրկին ժայթքման հավանականություն կա:
Համացանցում հայտնվել են Էտնայի լավա նետելու տեսանյութերը, այդ թվում `թռչնի բարձրությունից: Հրաբխի ակտիվությունը գրանցվել է հուլիսի 2-ից: