Ռուս գիտնականները կորոնավիրուսից պաշտպանող ցողիչ են մշակում
copy image url

Ռուս գիտնականները կորոնավիրուսից պաշտպանող ցողիչ են մշակում

Ավելին 3 տարի առաջ - 20:02 08-07-2021

Ռուսաստանում գիտնականները մշակում են արյան պլազմայից ստացված իմունոգլոբուլինի հիման վրա քթի ցողիչ, օրը կօգնի կանխարգելել սուր շնչառական վիրուսային վարակները և կորոնավիրուսը, պատմել է Գաբրիչևսկու անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ԳՀԻ լաբորատորիայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Լիդիա Նովիկովան:

Նրա խոսքով՝ բուժման ընթացքը կտևի 5-10 օր, և ցողիչն անհրաժեշտ կլինի օգտագործել օրական 2-3 անգամ:

«Ցողելուց հետո իմունոգոլոբուլինները սկսում են աշխատել, ապա դրանք դուրս են գալիս ռնգային խոռոչից բնական ճանապարհով», - ասել է Նովիկովան URA.RU պորտալին:

Դեղը կարող է հակացուցված լինել իմունոգլոբուլինի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց: Չնայած այն չի ներարկվում արյան մեջ, բայց դրանից միևնույնն է կարող է ալերգիկ ռեակցիա սկսվել, ասել է Նովիկովան:

Նա նշեց, որ զդեղի մշակումը կտևի մի քանի տարի:

Ամենից շատ դիտված