Աստղաբանները պնդում են, որ կենդանակերպի որոշ նշաններ աչքի են ընկնում առանձնակի եսասիրությամբ: Նրանք առանձնացրել են չորս նշան, որոնք սիրում են միայն իրենց: Թե որոնք են դրանք, պատմել են DailyHoro ամսագրի հեղինակները։
Հոդվածում եսասիրության թագավորներ են անվանում Խոյին: Հեղինակների խոսքով ՝ նրանք գրեթե ամեն ինչի մեջ փնտրում են իրենց սեփական շահը: Այնուամենայնիվ, նրանց չար չենք կարող անվանել։
Առյուծները, հոդվածի հեղինակների կարծիքով, եսասեր են ծնված օրվանից։ Նրանք համոզված են, որ հմայիչ են, խելացի և իմաստուն։ Հաճախ դա անհիմն չէ, սակայն երբեմն նրանք սեփական որակները նաև չափազանցնում են։
Կենդանակերպի ևս մեկ եսասեր նշան է Կարիճը։ Նրանք համոզված են, որ բոլորն իրենց են պատկանում՝ շրջապատի ժամանակը, ուշադրությունն ու սերը։
Եսասեր են նաև Աղեղնավորները։ Նրանք շատ են սիրում իրենց գովազդել և դրական լույսի ներքո են ներկայանում, ինչպես նաև ուրիշների արժանիքները հաճախ իրենց են վերագրում։