An-2 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանում
copy image url

An-2 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանում

Արտաքին 3 տարի առաջ - 16:41 04-07-2021

Ղազախստանում՝ Կիզիլորդա քաղաքից ոչ հեռու, կործանվել է թեթև բազմաֆունկցիոնալ ինքնաթիռ An-2։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:

«Հուլիսի 4-ին՝ ժամը 07: 00-ի սահմաններում, Կիզիլորդա քաղաքի Կարաուլտոբե գյուղից 12 կմ հեռավորության վրա բրնձի դաշտերը մշակելիս վթարի է ենթարկվել AN-2 ինքնաթիռ: Արտակարգ վայրէջքի ժամանակ տեխնիկական անսարքությունների պատճառով թռիչքից մի քանի կիլոմետր անց ինքնաթիռը ընկել է դաշտը: Օդանավում եղել է երկու օդաչու՝ ծնված 1954 և 1967 թվականներին: Նրանց տեղափոխել են հիվանդանոց», - հայտնել են Ղազախստանի արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Ավելի վաղ Հավայիի մայրաքաղաք Հոնոլուլուի մոտակայքում բեռնատար Boeing 737-ը ընկել էր ջուրը:

Boeing-ի անձնակազմը փրկվել է: Ինչպես հայտնի է դարձել, օդաչուները չեն կարողացել հասնել Հավայան կղզու օդանավակայան և որոշել են օդանավը վայրէջք կատարել ջրի վրա: