Իրանը՝ ՕՊԵԿ+-ի որոշ անդամների միջև տարաձայնությունների մասին
copy image url

Իրանը՝ ՕՊԵԿ+-ի որոշ անդամների միջև տարաձայնությունների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 14:49 03-07-2021

ՕՊԵԿ+-ի որոշ անդամներ կարծում են, որ նավթային գործարքի որոշակի փուլերում իրենց նկատմամբ անարդար են վարվել: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն՝ OPEC+ երկրների նիստից հետո:

«Որոշ անդամների միջև տարաձայնություններ կային իրենց քվոտայի հարցով: Ոմանք կարծում են, որ նախկինում նրանք (գործարքի) որոշակի փուլում ենթարկվել են անարդար վերաբերմունքի»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով, նրանցից ոմանք դիտարկում են իրենց արդյունահանումն ավելացնելու հնարավորությունը՝ ելակետային բազայի նվազման ֆոնին: Միևնույն ժամանակ, Զանգանեն նշել է, որ OPEC+-ի կողմից ընդունված ցանկացած որոշում չի ազդի «պատժամիջոցների վերացումից հետո որքան հնարավոր է շուտ» նավթի շուկա վերադառնալու Թեհրանի կամքի վրա: