Հաքերները դրամաշորթ վիրուսի օգնությամբ կիբերհարձակում են իրականացրել Kaseya ծրագրային ապահովման միջազգային ընկերության վրա, հաղորդում է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով, հարձակման հետևում կարող են կանգնած լինել Ռուսաստանի հետ կապված հաքերները, որոնք REvil խմբավորման անդամ են:
ՏՏ ոլորտի այս ընկերության գրասենյակը գտնվում է Դուբլինում և Մայամիում (Ֆլորիդա): Kaseya-ն ծրագրային ապահովում է արտադրում այն ընկերությունների համար, որոնք ծառայություններ են մատուցում առցանց ձևաչափով:
Կիբերհարձակումների են ենթարկվել ից առնվազն վեց այդպիսի ընկերություններ, որոնց ծառայություններից օգտվում է շուրջ 200 փոքր ձեռնարկություն: Ենթադրվում է, որ նրանց տվյալները ժամանակավորապես արգելափակվել են:
Ըստ Bloomberg-ի՝ հաքերները պահանջում են 44.9 հազար դոլարի փրկագին: