Պենտագոնը թույլատրել է Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ համագործակցությունն Աֆղանստանից հեռանալուց հետո
copy image url

Պենտագոնը թույլատրել է Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ համագործակցությունն Աֆղանստանից հեռանալուց հետո

Արտաքին 3 տարի առաջ - 10:02 03-07-2021

Պենտագոնը թույլ է տալիս ռազմական համագործակցությունն Ուզբեկստանի, Տաջիկստանի և Աֆղանստանի հետ սահմանակից մյուս երկրների հետ, որտեղից ԱՄՆ-ն դուրս է բերում իր զորքերը: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ամերիկյան պաշտպանական տեսչության ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հաղորդել է Foreign policy-ի թղթակիցը:

Լրագրողը Քիրբիից հետաքրքրվել է՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները պատրաստվում են ռազմական բազաներ ստեղծել Ուզբեկստանում և Տաջիկստանում: Նախորդ օրն այս երկրների արտգործնախարարների հետ Վաշինգտոնում խորհրդակցություններ են անցկացվել:

Քիրբին ասել է, որ իրենք Պետդեպարտամենտի իրենց գործընկերների հետ շփվում են սահմանամերձ երկրների հետ և փորձում հասկանալ, թե ինչ հնարավորություններ կարող են այնտեղ հայտնվել:

Ամենից շատ դիտված