Արմեն Չարչյանի գործը կքննվի հուլիսի 2-ին՝ ժամը 17:00-ին․ Էրիկ Ալեքսանյան
copy image url

Արմեն Չարչյանի գործը կքննվի հուլիսի 2-ին՝ ժամը 17:00-ին․ Էրիկ Ալեքսանյան

Ներքին 3 տարի առաջ - 21:47 30-06-2021

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Արմեն Չարչյանի գործով Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2021 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 17:00-ին։ Դատավոր Լուսինե Աբգարյան»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Չարչյանը կալանավորվել է մեկ ամսով: