Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խոստովանել է, որ տրանսգենդեր մարդկանց համարում է «զզվելի»: Այդպես է նա մեկնաբանել դպրոցներում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող հունգարական օրենքը:
CNN Prima-ին տված հարցազրույցում Զեմանն ընդգծել է, որ եթե մարդը իրեն ենթարկում է սեռափոխության վիրահատության, ապա նա, ըստ էության, կատարում է «ինքնավնասում»: «Յուրաքանչյուր վիրահատություն ռիսկ է, և այդ տրանսգենդեր մարդիկ զզվելի են ինձ համար»,- խոստովանել է Չեխիայի նախագահը: