Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է երկու անցորդների վրա, որից հետո թաքնվել է: Այս մասին հայտնում է Bild պարբերականը:
45 և 68 տարեկան տղամարդիկ հոսպիտալացվել են: Նրանց առողջական վիճակի մասին չի հաղորդվում: Հարձակումը տեղի է ունեցել ժամը մոտավորապես 6.00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 7.00-ին): Ոստիկանությունը սկսել է որոնումները, գործի է դրվել ուղղաթիռ: Առկա տվյալների համաձայն՝ խոսքը 20-30 տարեկան երիտասարդ տղամարդու մասին է:
«Հանցագործը խոսում է գերմաներեն: Նա ունի շիկակարմիր, գանգուր մազեր, իսկ դեմքի վրա կան սպիի հետքեր»,- հաղորդել են ոստիկանները: