ԱՄՆ-ը Սև ծով է ուղարկել «Արլի Բերկ» դասի USS Ross (DDG 71) հրթիռային ականակիրը: Այն կմասնակցի Sea Breeze ամենամյա զորավարժություններին: Զորավարժությունները կանցկացվեն հունիսի 28-ից հուլիսի 10-ը:
Միաժամանակ Սև ծովում՝ Ղրիմի ափերի մոտ, տեղի է ունեցել միջադեպ բրիտանական «Դեֆենդեր» ականակրի հետ կապված, որը հատել էր ռուսական սահմանը: Ռուս զինվորականները ստիպված են եղել բացել նախազգուշական կրակ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի USS Ross ականակիրը գտնվել է Բարենցի ծովում: